• Գլխավոր
  • Մեր մասին
  • Գործառույթներ
  • Մեր թիմը
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Նախագծեր
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Հետադարձ կապ
r410-new-burg.png
SDGLab
Armenian
  • English
SDGLab
0282620551486-gallery.png
02596201011487-gallery.png
Տեղի ունեցավ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

29.10.2018 /

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:

 

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը ընդգծեց, որ կենտրոնի գործունեությունը ներառելու է տվյալների վերլուծության և վարքագծային փորձարկումների իրականացումը, ինչի արդյունքում առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը և պիլոտային ծրագեր կիրականացվեն՝ տարբեր ոլորտներում իրականացվող հանրային քաղաքականությունների բարելավումը ապահովվելու համար:

 

Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության՝ երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ: Այս առումով ազգային նորարարական կենտրոնը կառավարության համար հետազոտական հանգույցի դեր կկատարի, որի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև հարկային այլ ոլորտներում իրականացված վերլուծությունները և հետազոտական արդյունքները թույլ կտան հանրային քաղաքականություններ կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա:

 

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ասաց, որ ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի արդյունքները կարող են օգտագործվել նաև Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների և նորարարական լուծումների համար:

Նիստի մասնակիցները նաև համակարծիք էին, որ ազգային նորարարական կենտրոնի միջոցով հանրային կառավարման տարբեր մարմիններին կփոխանցվի համապատասխան ոլորտներում առկա համաշխարհային լավագույն փորձը, ինչպես նաև կենտրոնը կնպաստի այդ մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

 

Վերջում կառավարման խորհուրդը հաստատեց կենտրոնի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև հանձնարարական տվեց կենտրոնի ղեկավարությանը աշխատանքներ տանել նոր գործընկերությունների հաստատման ուղղությամբ և ուսումնասիրել կենտրոնի աշխատանքներում նոր շահառուների ներգրավվման հարցը:

Կիսվել՝

Relevant Topics

Load More

Էջեր
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Գործառույթներ
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Մեր թիմը
  • Նախագծեր
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Օգտագործման Պայմանները

ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն © 2021. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Armenian
  • English
Կոնտակտներ
Ժամերը

(060) 707 717

Ժամերը

09:00 - 18:00

Հասցե

Երեւան, Հայաստան, 0010, Էրեբունի Պլազա, 26/1 Վ. Սարգսյան փող, 405 սենյակ, 4-րդ հարկ.

Էլ. հասցե

[email protected]

Սոցիալական լրատվամիջոցներ
Հետադարձ Կապ

Մենք ձգտում ենք նորարարական մոտեցումներով արագացնել «Օրակարգ 2030»-ի իրականացումը։ Բաժանորդագրվեք մեր ամսագրին և առաջինը 

տեղեկացեք մեր նորություններին:

2078-logoner-final-15583538454745.png
  • Օգտագործման Պայմանները

ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Կոնտակտներ
Հեռախոս

(055) 707 517

Ժամերը

09:00 - 18:00

Հասցե

Երեւան, Հայաստան, 0010, Էրեբունի Պլազա, 26/1 Վ. Սարգսյան փող, 405 սենյակ, 4-րդ հարկ.

Էլ. հասցե

[email protected]

Սոցիալական հարթակներ
Հետադարձ Կապ

Մենք ձգտում ենք հանրային ոլորտում տարածել նորարարույթունն ու փաստահենք քաղաքականությունը։ Բաժանորդագրվեք մեր ամսագրին և առաջինը 

տեղեկացեք մեր նորություններին:

0510150096095-logo-for-website-3.png