• Գլխավոր
  • Մեր մասին
  • Գործառույթներ
  • Մեր թիմը
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Նախագծեր
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Հետադարձ կապ
r410-new-burg.png
SDGLab
Armenian
  • English
SDGLab
0282620551486-gallery.png
02596201011487-gallery.png
«Դիզայն մտածելակերպ» («Design Thinking»)

«Դիզայն մտածելակերպ» («Design Thinking»)

10.08.2021 /

«Դիզայն մտածելակերպ» («Design Thinking») ասելիս, թվում է, թե այն վերաբերում է միայն դիզայներներին, կամ էլ արվեստագետներին։ Սակայն ԿԶՆ կենտրոնում շատ հաճախ առաջնորդվում ենք այս մտածելակերպով՝ երկար ժամանակ անլուծելի համարվող բարդ խնդիրներին անդրադառնալիս։ 

 

«Դիզայն մտածելակերպ»-ի «մեխը» հասկանալն է այն մարդկանց, ում համար մշակում ենք ծառայություն կամ պրոդուկտ։ Այն օգնում է հետևել մեր օգտատերերին և կարեկցել նրանց։ «Դիզայն մտածելակերպ»-ը թույլ է տալիս տալ հարցեր, պարզել իրական խնդիրները, հաստատել ենթադրությունները կամ հերքել դրանք։ Այս մտածելակերպը խիստ օգտակար է երկար ժամանակ բարդ ու անլուծելի թվացող խնդիրներին մարդակենտրոն դիրքերից մոտենալու համար։ 

 

Այսօր շատ ենք լսում այնպիսի թրենդային արտահայտություններ ինչպիսիք են՝ ուսանողակենտրոն լսարան, մարդակենտրոն առաջնորդություն, մարդականետրոն դիզայն, որոնք կիրառվում են թե՛ պրոֆեսիոնալ և թե՛ ոչ պրոֆեսիոնալ միջավայրերում։ Սրանց բոլոի հիմքում հենց «Դիզայն մտածելակերպ»-ն է, որը փորձարկել եւ կիրառել են արվեստի, գրականության, գիտության, տեխնիկայի և բիզնես ոլորտներում։ «Դիզայն մտածելակերպ» մեթոդաբանությունը կիրառվում է Apple, Google, Samsung և մի շարք այլ համաշխարհային ընկերություններում։ Այն պարտադիր դասավանդվող առարկա է Սթենֆորդի և Հարվարդի համալսարաններում։

 

Զարգացման ոլորտում գոյություն ունի անհիմն հավատ, որ միայն զարգացման փորձագետները կարող են սահմանել զարգացման ոլորտի խնդիրները, մշակել լուծումներ ու դրանք իրականացնել։ Սակայն «դիզայն մտածելակերպ»-ը ջարդում է այդ կարծրատիպն ու առաջարկում է «ինչպե՞ս պետք է աշխատեն իրերը»  մոտեցումից անցումկատարել դեպի «ինչի՞ կարիք ունեն մարդիկ իրականում» մոտեցման և լուծումներ մշակելու ընթացքում ներառել հենց օգտատերերին։

 

«Դիզայն մտածելակերպ»-ի մեր ճանապարհորդության մանրամասներով հաճախ կիսում ենք տարբեր հարթակներում։ «Դիզայն մտածելակերպ»-ի աշխարհը հասկանալու ձեր գործը հեշտացնելու համար բոլոր պատմությունները հավաքել ենք մի վայրում։

 

Նյութերը հասանելի են անգլերենով։ Շուտով կներկայացնենք նաև հայերեն տարբերակները։ 

 

  • Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում դիզայն մտածողությանը․ հինգ դեպք
  • Օգտատերերի հետազոտություն ԿՈՎԻԴ19-ի ժամանակ
  • Միավորելով կառավարությանն ու քաղքացիներին վարքագիծը փոփոխող քաղաքականությունների միջոցով․ ի՞նչ կա ու ի՞նչն է պակասում

 

 

Հետևե՛ք մեզ մեր Medium հարթակում նոր ու հետաքրքիր պատմությունների համար։

 

 

pieces of puzzle

Կիսվել՝

Relevant Topics

Load More

Էջեր
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Գործառույթներ
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Մեր թիմը
  • Նախագծեր
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Օգտագործման Պայմանները

ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն © 2021. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Armenian
  • English
Կոնտակտներ
Ժամերը

(060) 707 717

Ժամերը

09:00 - 18:00

Հասցե

Երեւան, Հայաստան, 0010, Էրեբունի Պլազա, 26/1 Վ. Սարգսյան փող, 405 սենյակ, 4-րդ հարկ.

Էլ. հասցե

[email protected]

Սոցիալական լրատվամիջոցներ
Հետադարձ Կապ

Մենք ձգտում ենք նորարարական մոտեցումներով արագացնել «Օրակարգ 2030»-ի իրականացումը։ Բաժանորդագրվեք մեր ամսագրին և առաջինը 

տեղեկացեք մեր նորություններին:

2078-logoner-final-15583538454745.png
  • Օգտագործման Պայմանները

ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Կոնտակտներ
Հեռախոս

(055) 707 517

Ժամերը

09:00 - 18:00

Հասցե

Երեւան, Հայաստան, 0010, Էրեբունի Պլազա, 26/1 Վ. Սարգսյան փող, 405 սենյակ, 4-րդ հարկ.

Էլ. հասցե

[email protected]

Սոցիալական հարթակներ
Հետադարձ Կապ

Մենք ձգտում ենք հանրային ոլորտում տարածել նորարարույթունն ու փաստահենք քաղաքականությունը։ Բաժանորդագրվեք մեր ամսագրին և առաջինը 

տեղեկացեք մեր նորություններին:

0510150096095-logo-for-website-3.png