Նախածննդային ու հետծննդային շրջանը մայրերի ու հղիների համար անորոշ մի ժամանակաշրջան է, չնայած որ նրանք պետք է լինեն հանգիստ և ինքնավստահ։ Մայրության պատրաստվելը կարող է սարսափելի ու շփոթեցնող լինել ծնողների ու ապագա ծնողների համար, ովքեր փնտրում են տեղեկատվության վստահելի աղբյուրներ այդ բարդ ժամանակների ու առօրյա կյանքի համար։
Մի կողմից առցանց հարթակներում կան (ապա)տեղեկատվության հսկայական պաշարներ, որոնք կարող են նպաստել «տեղեկատվության գերծանրաբեռնվածության» կամ սխալ «դրական հաստատումների» (անգլ․ ՝ «confirmation biases»), որոնք շատ հաճախ գիտականորեն հաստատված չեն։ Մյուս կողմից, բժիշկներն օրվա ընթացքում ընդունում են տասնյակ պացիենտների ու չեն կարող շուրջօրյա ռեժիմով պատասխանել նրանց բոլոր հարցերին։ Երբեմն, նրանք միաժամանակ ընդունում են մի քանի հոգու ու քննարկում են խիստ անձնական հարցերը այլ պացիենտների ներկայությամբ։ Սրա արդյունքում մարդիկ ավելի են շփոթվում ու կորցնում են բժշկի հանդեպ վստահությունը ու սկսում են իռացիոնալ որոշումներ կայացնել՝ հետևելով «կոլեկտիվ իմաստությանը», որը ոչ միայն փաստահենք չէ, այլև կարող է խիստ վնասակար լինել մոր և մանկան առողջության համար։
Առողջապահության նախարարության քաղաքականություններ մշակող մեր գործընկերների կարծիքով, այս հարցը կարելի է լուծել ծնողներին մոր և մանկան առողջության մասին հիմնարար գիտելիք տրամադրելով։ Սա լուծում է, որը կիրառվել է մի շարք զարգացած երկրներում։ Ծնողները կարող են փաստահենք որոշումներ կայացնել՝ տան պայմաններում որոշելով աշխանիշներն ու տանը բուժելով՝ դրանց թեթև լինելու դեպքում։ Արդյունքում, բժկին կարող են դիմել միայն անհրաժեշտության պարագայում՝ օգնելով քչացնել առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը։
Ի տարբերություն քաղաքականություն մշակողների ու օգտատերերի (ծնողների), բժիշկները կարծում են, որ մարդկանց ինքնուրույն թողնելը հանգեցնելու է տեղեկտվության սխալ մեկնաբանության և սխալ ընտրությունների՝ ներառյալ բժշկին այցելությունները դադարեցնելը։
Երկարատև հետազոտությունների ու տարբեր օգտատերերի, քաղաքականություն մշակողների ու բժիշկների հետ մի շարք հարցազրույցների, ինչպես նաև ծնողների հետ աշխատարանի («co-creation session») արդյունքների հիման վրա ԿԶՆ կենտրոնում մշակեցինք մի կոնցեպտ, որում ներառված են բոլոր շահագրգիռ խմբերի կարիքները։
Այսպես առաջացավ «Բարև, բալիկ» հարթակի գաղափարը։ «Բարև, բալիկ»-ը փաստահենք տեղեկատվությամբ աշխատող հարթակ է, որը համապատասխանեցված է հայկական մշակույթի առանձանահատկություններին ու նախատեսված է բոլոր ծնողների ու ապագա ծնողների համար, ովքեր հղիության և ծնողավարության վերաբերյալ ուղղորդման կարիք ունեն։
Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ հարթակի մասին։ Մենք մի վայրում հավաքել ենք «Բարև, բալիկ» հարթակի մեր բոլոր գրառումները (դեռևս հասանելի են անգլերենով)․
- «Բարև, բալիկ»․ ինչպե՞ս է մոր և մանկան առողջության համար նախատեսված հավելվածը համախմբում բիզնես ու հանրային ոլորտները
- Նախագծերում ընտրությունների որակի բարելավումը «Բարև, բալիկ» հարթակի փորձով
- Ինչու՞ է կարևոր հաշվի առնել օգտատերերի դիզայն կարիքները հանրային նախագծերում
«Բարև, բալիկ»-ը երկու տարի տևողությամբ ծրագիր է, որը դեռ իրականացման փուլում է։ Այն իրականացնում է ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը՝ Վիվա-ՄՏՍ-ի և ՀՀ կառավարության աջակցությամբ։