Այսօր արագ զարգացող աշխարհին զուգընթաց փոփոխվում են աշխատաշուկայի պահանջները։ Հայաստանի աշխատաշուկան ևս անմասն չի մնում այդ փոփոխություններից, սակայն մեզ մոտ ակներև է առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունը։Վերը նշված խնդիրների լուծումներից մեկը Edu2Work առցանց հարթակն է, որը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել աշխատաշուկայի փոփոխություններին և կայացնել փաստերի վրա հիմնված որոշումներ կրթության և աշխատանքի մասին։
CareerLab-ի կազմակերպված CareerTalk հանդիպման ընթացքում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կրթության և զարգացման թիմի ղեկավար Անժելա Մովսիսյանը ներկայացրեց Edu2Work հարթակը և պատասխանեց մերօրյա ամենակարևոր հարցերից մեկին՝ «Ինչպե՞ս կողմնորոշվել արագ փոփոխվող աշխատաշուկայում»։
Edu2work հարթակը «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչներից մեկն է: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը իրականացվում է Հանրային Քաղաքականության Ինստիտուտի և Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կողմից և ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից։