DataFest Yerevan-ի շրջանակում նախորդ շաբաթ Երևանում էին տվյալագիտության ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ։ Դեռ նախորդ գրառումներից մեկում պատմում էինք Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտի DeepPavlov.ai մշակած Նեյրոնային ցանցերի և խորը ուսուցման լաբի թիմի հետ մեր համագործակցության մասին։
Datafest-ի ընթացքում մեր թիմը հանդիպեց այդ թիմի հիմնադիր և ղեկավար Միխայիլ Բուրցևի և Intento -ի համահիմնադիր Գրիգորի Սապունովի հետ։ Կիսվեցինք DeepPavlov-ի որոշ մոդելների կիրառման մեր փորձով ու միաժամանակ քննարկեցինք Intento-ի հետ հնարավոր համագործակցությունը:
DeepPavlov-ի հետ մեր համագործակցության մասին՝ https://bit.ly/3tGwvpB։