• Գլխավոր
  • Մեր մասին
  • Գործառույթներ
  • Մեր թիմը
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Նախագծեր
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Հետադարձ կապ
r410-new-burg.png
SDGLab
Armenian
  • English
SDGLab
0282620551486-gallery.png
02596201011487-gallery.png
Գործարկվել են BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը

Գործարկվել են BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը

27.06.2022 /

Պաշտոնապես գործարկվել են BarevBalik.am առցանց հարթակը և նույնանուն բջջային հավելվածը, որոնք ուղղված են ապագա մայրերի և երեխայի զարգացման առաջին տարիների ընթացքում ծնողների աջակցմանը: Հավաստի տեղեկատվություն պարունակող հայկական առաջին փաստահենք առցանց հարթակն ու բջջային հավելվածը մշակվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով։ Երկու տարվա ընթացքում, նախագծի մշակման համար,Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է ԱՄՆ 100,000 դոլարին համարժեք դրամ:

 

«BarevBalik.am» ծրագրի առաքելությունը, առավելություններն ու առանձնահատկությունները ներկայացվել են BarevBalik.am հարթակի և բջջային հավելվածի պաշտոնական գործարկման ընթացքում՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԶԾ, ինչպես նաև նախագծի  մասնակից՝ բջջային կապի Հայաստանյան երեք օպերատորներների՝ Վիվա-ՄՏՍ, Ucom և Team Telecom Armenia ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

BarevBalik.am-ի թիրախը երեխայի ծնունդ պլանավորող զույգերն են, հղիները, անպտղության խնդիրներ ունեցող մարդիկ և մինչև վեց տարեկան երեխաների ծնողները:  

 

Համատեղ նախագիծը նպատակ ունի թվային գործիքների միջոցով առողջապահական տեղեկատվությունն ու ծառայություններն առավել հասանելի դարձնել հասցեատերերին։ Հարթակն ապահովում է անձնական տվյալների պաշտպանությունը՝ ինտեգրելով թվային ստորագրության մոբայլ համակարգը՝ մոբայլ ID տեխնոլոգիան, որպես կայքում կամ հավելվածում օգտատիրոջ նույնականացման միջոց։

 

Միջոցառման ընթացքում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ-ի և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության լայն շրջանակը՝ ներառյալ հանրային առողջապահական ենթակառուցվածքի զարգացումը, հիվանդությունների կանխարգելման ոլորտում ներդրումներն ու ճգնաժամային կարողությունների հզորացումը։

 

BarevBalik.am-ը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ԿԶՆ նորարարական կենտրոնի և ՀՀ առողջապահության նախարարության ու Վիվա-ՄՏՍ-ի՝ դոնոր կազմակերպության, միջև շատ արժեքավոր համագործակցության արդյունքն է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր գործընկերներին՝ Հայաստանի առողջապահության ոլորտում փաստահենք ու մարդակենտրոն մոտեցումները ներառելու հնարավորությանը բաց և պատրաստակամ լինելու համար»,- նշեց Կոնստանտին Սոկուլսկին։

 

BarevBalik.am հարթակը «Բարև, բալիկ» ծրագրի մասն է: Այն մշակվել է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում առկա խնդիրների՝ ներառյալ մայրական և մանկական մահացության ներկայիս ցուցանիշի, նախածննդյան ու հետծննդյան բարդացումների և անպտղության աճող դեպքերի վիճակագրությունից ելնելով։

 

Հյուրերին ողջունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը․ «Ուրախ եմ, որ նախագիծն իրականություն դարձավ մեր, ՄԱԶԾ ԿԶՆ նորարական կենտրոնի և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերի արդյունքում։ Շատ կարևոր է, որ վերջապես հնարավորություն ունենք նախկին հատվածային լուծումների փոխարեն մեկ հարթակում տրամադրել ներկա ու ապագա ծնողներին անհրաժեշտ ճշգրիտ և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված տեղեկատվությունը։ Սա ձեռքբերում է, թե՛ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի արդիականացման գործընթքացի խթանման և թե՛ երկրի առջև դրված ռազմավարական նշանակության թիրախներին հասնելու տեսանկյունից։»

 

Համատեղ աշխատանքի արդյունքում  ստեղծվել է այնպիսի հարթակ որը ներկա և ապագա ծնողներին կտրամադրի հայերեն լեզվով առողջապահական տեղեկատվություն և հասանելի կդարձնի թվային, ժամանակակից մի շարք գործիքներ՝ հղիության նախածննդյան ու հետծննդյան փուլերում ուղղորդելու և տեղեկացված որոշումներ կայացնելու համար։

 

«Համատեղ այս նախագիծը թվային տեխնոլոգիաների ու հանրային առողջության ամրապնդմանն ուղղված ջանքերի մեկտեղման արդյունք է: Հանրային ու կորպորատիվ հատվածների երկարաժամկետ արդյունավետ գործակցությունն ունի մեծ ներուժ՝ կյանքի որակի շարունակական բարելավմանը նպաստելու համար: Թվային վերափոխումն անխուսափելիորեն առաջ է բերում դրական փոփոխություններ՝ հասարակական կյանքի գրեթե բոլոր, և մասնավորապես հանրային առողջության  ոլորտում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի  ներքին վերահսկողության և աուդիտի վարչության պետ Կիմ Ավանեսյանը:

 

Միջոցառման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի  «Բարև, բալիկ» ծրագրի ղեկավար Նայիրի Շորճեանը ներկայացրել է հարթակի և բջջային հավելվածի ընձեռած հնարավորություններն ու ծրագրի ձեռքբերումները։

 

Հարթակը տրամադրում է թվայնացված անհատական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ երեխաների պատվաստման անհատական թվային ժամանակացույց և առողջապահական փաստահենք տեղեկատվություն՝ առողջական վիճակի, հիվանդության կանխարգելման ու բուժման համար։

 

Հարթակի՝ վերարտադրողական առողջության, հղիության և երեխաների առողջության ու զարգացման համար նախատեսված այլ հնարավորություններից են.

 

  • Համապատասխանության ստուգում՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար
  • Բժշկական ծառայություններ Ձեր մոտակայքում
  • Երեխայի աճի պատմություն
  • Քնի և կրծքով կերակրելու հաշվիչ
  • Ծննդաբերական կծկումների հաշվիչ
  • Դաշտանային ցիկլի հաշվիչ
  • Երեխաների առողջ զարգացման ու խնամքի տեղեկատվություն

 

BarevBalik.am հարթակը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով App Store-ում և Google Play-ում։

 

Հարթակը երաշխավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Կիսվել՝

Relevant Topics

Load More

Էջեր
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Գործառույթներ
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Մեր թիմը
  • Նախագծեր
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Օգտագործման Պայմանները

ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն © 2021. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Armenian
  • English
Կոնտակտներ
Ժամերը

(060) 707 717

Ժամերը

09:00 - 18:00

Հասցե

Երեւան, Հայաստան, 0010, Էրեբունի Պլազա, 26/1 Վ. Սարգսյան փող, 405 սենյակ, 4-րդ հարկ.

Էլ. հասցե

[email protected]

Սոցիալական լրատվամիջոցներ
Հետադարձ Կապ

Մենք ձգտում ենք նորարարական մոտեցումներով արագացնել «Օրակարգ 2030»-ի իրականացումը։ Բաժանորդագրվեք մեր ամսագրին և առաջինը 

տեղեկացեք մեր նորություններին:

2078-logoner-final-15583538454745.png
  • Օգտագործման Պայմանները

ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Կոնտակտներ
Հեռախոս

(055) 707 517

Ժամերը

09:00 - 18:00

Հասցե

Երեւան, Հայաստան, 0010, Էրեբունի Պլազա, 26/1 Վ. Սարգսյան փող, 405 սենյակ, 4-րդ հարկ.

Էլ. հասցե

[email protected]

Սոցիալական հարթակներ
Հետադարձ Կապ

Մենք ձգտում ենք հանրային ոլորտում տարածել նորարարույթունն ու փաստահենք քաղաքականությունը։ Բաժանորդագրվեք մեր ամսագրին և առաջինը 

տեղեկացեք մեր նորություններին:

0510150096095-logo-for-website-3.png