ՄԱԶԾ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնն իրականացնում է «Թվային պատրաստականության» առաջին գնահատումը երկրում։ Գնահատումը նպատակ ունի պարզելու Հայաստանի թվային պատրաստականության աստիճանը, այսինքն, թե թվային վերափոխման որ փուլում են գտնվում երկիրը և դրա առանձին սեկտորները։ Կհետազոտվեն թվային վերափոխմանն ուղղված երկրի նպատակներն ու առկա մարտահրավերները, կչափվի երկրի թվային հասունության աստիճանը, կմատնանշվեն թվային ասպարեզում երկրի և առանձին հատվածների ուժեղ և թույլ կողմերը։ Հարցումը նախատեսված է կառավարության, ՔՀԿ-ների, բիզնեսների և անհատ քաղաքացիների համար։
Գնահատումն իրականցվում է ՄԱԶԾ-ի Գլխավոր թվային գրասենյակի մեթոդաբանությամբ և մշակված գործիքակազմով, որն արդեն կիրառվել է ավելի քան տասը երկրում։ Գնահատման արդյունքները կնպաստեն թվային ոլորտում իրականացվող ծրագրերի բարելավմանը և թվային զարգացմանն ուղղված ավելի թիրախային քաղաքականությունների մշակմանը։ Հարցումն իրենից ներկայացնում է կարծիքի ուսումնասիրություն։