
Մեր թիմի տեսլականն է Հայաստանում տարածել փորձարարության և նորարարության մշակույթը՝ հանուն կենսակայուն զարգացման:


Մեր թիմի տեսլականն է Հայաստանում տարածել փորձարարության և նորարարության մշակույթը հանուն կայուն զարգացման:

Նորարարների մեր թիմը

Տիգրան Ճորոխյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2018թ․ նոյեմբերին և կենտրոնի ղեկավարն է սկսած 2021թ․ հունվարից
- «Թվային Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն։
- Եվրոպայի խորհրդի նախկին խորհրդատու
- Ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը մագիստրոսի կոչումով և Հայ-ռուսական համալսարանը՝ քաղաքագիտության փ․գ․թ․ կոչումով

Էլեն Սահրադյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2019թ․-ին
- Մանկական զարգացման հիմնադրամում աշխատել է որպես ծրագրերի համակարգող
-Աշխատել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակում որպես ծրագրի ավագ խորհրդատու
- Ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ իրավաբանության բակալավրի աստիճանով, Բրյուգեի Եվրոպայի քոլեջը՝ եվրոպական իրավունքի մագիստրոսի կոչումով։ FLEX ծրագրի շրջանավարտն է

Անժելա Մովսիսյան
- Միացել է ՄԱԶԾ Հայաստանին որպես հետազոտության և զարգացման մասնագետ 2016թ․ և Կենտրոնի թիմի անդամ է 2017թ․ սեպտեմբերից
- «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամում աշխատել է որպես մարքեթինգի և կադրերի հավաքագրման փորձագետ
- Ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը և արժանացել բիզնես կառավարման բակալավրի աստիճանի։ Ավարտել է Բրյուգեի Եվրոպայի քոլեջը՝ Եվրոպական տնտեսական ուսումնասիրությունների մագիստրոսի կոչումով

Նայիրի Շորճեան
- ԿԶՆ թիմին միացել է 2019թ․ մարտին
- Նախկինում աշխատել է «Օղակ» հկ-ում որպես խորհրդատու և ուսուցանող
- Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանով
- Հետազոտական հետաքրքրության ու փորձի թեմաներն են՝ մարդակենտրոն մտածողությունը, սփյուռքը, ինքնությունն ու պետականակերտումը

Ռուզաննա Բալդրյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2017թ․ նոյեմբերին
- Մինչ ԿԶՆ կենտրոնի թիմին միանալն աշխատել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիայում» որպես հանրային կապերի և հաղորդակցության փորձագետ
- Աշխատել է «TheArmenite» և «Regional Post» ամսագրերում
- Ավարտել է Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ բակալավրի աստիճանով։ Ավարտել է Շվեդիայի Մալմոյի համալսարանը՝ համաշխարհային քաղաքական ուսումնասիրությունների մագիստրոսի կոչումով

Արփինե Մաժինյան
- Կենտրոնի թիմին միացել է 2020թ․ ապրիլին
- Ավարտել է Օրեգոն նահանգի համալսարանը (Fullbright կրթաթոշակ)՝ մագիստրոսի կոչումով։ Ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով
- ԱՄՆ Օրեգոն նահանգում աշխատել է որպես հետազոտող Բարձրագույն կրթությունը համակարգող կոմիտեում
- Մինչ ԿԶՆ կենտրոնի թիմին միանալն աշխատել է «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական հիմնադրամում որպես վիճակագրության, մշտադիտարկման և գնահատման թիմի օգնական

Վահան Մարտիրոսյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2019թ․ հունիսին
- Վահանն ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը՝ Տնտեսագիտության և մաթեմատիկայի բակալավրի կոչումով
- Մինչև կենտրոնի թիմին միանալն աշխատել է Ամերիաբանկում որպես մեքենայական ուսուցման փորձագետ
- Վահանն Impact Hub-ում մեկամյա գործունեության ընթացքում գյուղական միավորների համար մշակել է կայուն մատակարարման շղթայի կառավարման համակարգ

Հենրիկ Սերգոյան
- ԿԶՆ թիմին միացել է 2019թ․ հունիսին
- Հենրիկն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային գիտության բաժինը
- Մինչև մեր կենտրոնի թիմին միանալն աշխատել է Ամերիաբանկում որպես մեքենայական ուսուցման փորձագետ

Անի Թորոյան
- Թիմին միացել է 2022թ․ նոյեմբերին
- Ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի բիզնես մենեջմենթ բաժինն ու արժանացվել է բակալավրի աստիճանի։ Ավարտվել է Շվեդիայի թագավորության Լունդի համալսարանը մագիստրոսի կոչումով։
-Աշխատել է որպես փորձագետ ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարության խթանման բաժնում
-EV Consulting ՓԲԸ-ում (ներկայումս՝ Սիվիտտա Հայաստան) աշխատել է որպես վերլուծաբան՝ կենտրոնանալով հանրային ոլորտի վրա

Անուշ Գրիգորյան
- ԿԶՆ կենտրոնի թիմին միացել է 2023թ․ մայիսին
-Անուշն ավարտել է Հայ-ռուսական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի ու բիզնես ճարտարապետության մագիստորսի կոչումով
-Անուշն աշխատել է ՀՀ տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների բաժնում՝ ստարտափ էկոհամակարգի փորձագետ
-Անուշը հայ-ռուսական համալսարանում Ստարտափերի/բիզնես ճարտարապետության դասընթացի դասավանդման օգնական է։
#inno4gov-ի և #inno4good-ի մեր գլխավոր սկզբունքները
- լինել մարդակենտրոն
-
հենվել տվյալների և փաստերի վրա
- լինել ճկուն
- առաջարկել նոր և ոչ ծախսատար լուծումներ
- լինել արժեքավոր, լինել առաջինը
- արագ ձախողվել ու սովորել
- ռիսկի գնալ
- այլ կերպ մոտենալ խնդրին
- համակարգային մոտեցում ցուցաբերել

Միացե՛ք մեզ
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը հարթակ է, որը նպատակ ունի գտնել ոչ ստադնարտ լուծումներ, Հայաստանի զարգացման ներուժը բացահայտելու և Օրակարգ 2030-ի իրականացումն արագացնելու համար:
Մենք միշտ տաղանդներ ենք փնտրում: Ծանոթացե՛ք մեր թափուր հաստիքներին, եթե ցանկանում եք միանալ մեր աճող թիմին:
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը հարթակ է, որը նպատակ ունի գտնել ոչ ստադնարտ լուծումներ, Հայաստանի զարգացման ներուժը բացահայտելու և Օրակարգ 2030-ի իրականացումն արագացնելու համար:
Մենք միշտ տաղանդներ ենք փնտրում: Ծանոթացե՛ք մեր թափուր հաստիքներին, եթե ցանկանում եք միանալ մեր աճող թիմին:
Չկա՞ թափուր հաստիք, որը կհամապատասխանի Ձեր որակավորումներին ու գիտելիքներին: Ցանկանու՞մ եք միանալ մեր թիմին, դառնալ փորձնակ կամ ուղղակի կիսվել Ձեր գիտելիքներով ու հմտություններով։ Կապ հաստատեք մեզ հետ։
Չկա՞ թափուր հաստիք, որը կհամապատասխանի Ձեր որակավորումներին ու գիտելիքներին: Ցանկանու՞մ եք միանալ մեր թիմին, դառնալ փորձնակ կամ ուղղակի կիսվել Ձեր գիտելիքներով ու հմտություններով։ Կապ հաստատեք մեզ հետ։
Մենք սիրով կպատասխանենք Ձեր նամակներին։
